Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանն ամուսնացել է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն ամուսնացել է, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի ու իր սիրելիի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։

«Ուրարտուի» ամբողջ անձնակազմը շնորհավորում է թիմի ավագին ու իր ընտրյալին՝ Լիդային պսակադրության կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու ներդաշնակություն։

Քաղաքականություն