ՆԱՏՕ-ն դեռ ծանուցում չի ստացել Ռուսաստանի կողմից՝ առաքելությունների աշխատանքը դադարեցնելու մասին. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ դիվանագիտական առաքելությունների փոխադարձ փակման մասին, սակայն առայժմ պաշտոնական ծանուցումներ չի ստացել ՌԴ-ից: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով դաշինքի մամուլի ծառայությանը:

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը որոշել է նոյեմբերի 1-ից դադարեցնել ՆԱՏՕ-ին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը՝ ի պատասխան առաքելության ութ աշխատակիցների հավատարմագրումից զրկելու որոշմանը: Լավրովը նաև նշել էր, որ նաև կդադարեցնեն աշխատանքը Բելգիայի դեսպանատանը կից ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն և Մոսկվայում կապի ռազմական առաքելությունը:

 

Գործակալության հետ զրույցում Բելգիայում Ռուսաստանի դեսպանատանը, որի վրա, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, նոյեմբերի 1-ից կդրվեն ՆԱՏՕ-ի հետ հաղորդակցությունների ապահովման բոլոր գործառույթները, ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից: 

Քաղաքականություն

Պատահարներ