Պերմի դպրոցում 6-րդ դասարանցին կրակոցներ է արձակել. «իրեն հրահանգներ է տվել Աստված». Gazeta.ru

12-ամյա դեռահասը կրակոցներ է արձակել Ռուսաստանում՝ Պերմի մոտակա դպրոցում, հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ վեցերորդ դասարանի աշակերտը «Սայգա» որսորդական հրացանից առնվազն երկու կրակոց է արձակել: Նախնական տվյալներով ՝ զոհեր և վիրավորներ չկան:
 

Կրակողը ձերբակալվել է, այժմ նրա հետ շփվում են իրավապահ մարմինների աշխատակիցները:

 

Դպրոցականն ավելի ուշ պատել է, որ որսորդական հրացանը վերցրել է հորից, մի քանի կրակոց արձակել առաստաղի և դռան ուղղությամբ:

Հարձակման պատճառը, ըստ տղայի, եղել է դասընկերների և ուսուցիչների նկատմամբ բարկությունն ու դժգոհությունը. Նրանք, իբր,  նվաստացրել են նրան: Բացի դա, դեռահասը պատմել է, որ մտադիր է եղել զենքի օգնությամբ «հարց լուծել» դասընկերուհու հետ:

 

Վեցերորդ դասարանցին ասել է, որ նախորդ գիշեր «երազում իրեն երևացել է Աստված, ով հուշել է, թե ինչ անել», և նա էլ հետևել է հրահանգներին:

Քաղաքականություն