ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դասընկերները տղային ծաղրել են. նոր մանրամասներ՝ Պերմի դպրոցներից մեկի հրաձգությունից

Համացանցում տեսանյութ է հայտնվել Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս բնակավայրի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ աշակերտը կրակոցներ էր արձակել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշակերտը դպրոց է մտել հրազենով:Նա հասցրել է 2 անգամ կրակել առաստաղին և դռանը: Տուժել է 11–ամյա մի տղա, որը վնասվել է կրակոցից կոտրված ապակուց։ ՌԻԱ Նովոստին փոխանցում է՝ դպրոցի աշակերտուհիներից մեկը պատմել է, որ տղայի այդ քայլը կարող էր լինել դասընկերների ծաղրի հետևանք, մասնավորապես՝ տղային դասարանում ծաղրել են իր ազգանվան համար։

Աղջիկը տղայի վարքը բնութագրել է հանգիստ և ոչ ագրեսիվ։



 

Քաղաքականություն