ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանում վառվել է ձմեռային օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում վառել են 2022-ին Պեկինում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի կրակը: Այս մասին հայտնում է AFP-ն: 
 

Նշվում է, որ արարողությունը անցկացվել է Հին Օլիմպիայի անտիկ մարզադաշտում՝ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ՄՕԿ -ի նախագահ Թոմաս Բախի, Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Սպիրոս Կապրալոսի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
 

Հոկտեմբերի 19 -ին կրակը կհանձնվի չինական պատվիրակությանը, որից հետո այն կհասցվի Չինաստանին:

24 -րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4 -ից 20 -ը:

Քաղաքականություն