ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեճի ժամանակ մահակով խփել էր տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին՝ հայտնելու, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է ինքնությունը. 30-ամյա տղամարդը Դալար գյուղի բնակիչ էր ու հիվանդանոց էր տեղափոխվել հենց Դալարից։

Գյուղ մեկնած քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, օպերատիվ միջոցառումներով պարզել են, որ նախնական տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել գյուղի Սաղաթելյան փողոցում, որտեղ նախ վեճ էր եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը մահակով խփել էր 30-ամյա տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին։ 20-ամյա կասկածվողը, որը նույնպես Դալարի բնակիչ է, կարճ ժամանակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիքներից մահակը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն

Պատահարներ