Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմական Այնթապ) նահանգի Իսլահիյե շրջանից 11.7 կմ հեռավորության վրա 3․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 17-ին` տեղական ժամանակով 21։22-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.8 կմ խորության վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Քաղաքականություն