Ադրբեջանցիները տուգանել են ՀՀ քաղաքացուն․ Մանուկյանի ահազանգին ի պատասխան Ֆիդանյանը նշեց՝ նման տեղեկություն չունեն

Պաշտոնական տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի ճանպարհային ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհին տուգանել է ՀՀ քաղաքացուն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և մանրամասներ ներկայացրեց միջադեպից.

 

«Նրան կտրոն է տրվել, երբ մեր քաղաքացին հարցրել է՝ ի՞նչ անեմ, ադրբեջանցին ասել է՝ կարող ես մեր ոստիկանության հաշվեհարմարին տուգանքը վճարել: Հատուկ շեշտվել է, որ չվճարելու դեպքում՝ մյուս անգամ այդ հատվածով անցնելիս, ՀՀ քաղաքացիների մեքենաները բռնագրավելու են և տանելու են տուգանային հրապարակ»,-ասաց Մանուկյանը և հարց ուղղեց փոխոստիկանապես Արա Ֆիդանյանին.

«Ի՞նչ անի Հայաստանի քաղաքացին, որը պարբերաբար անցնում է այդ ճանապարհով: Ճանապարհին ֆրանսիացի ոստիկան չի կանգնած, որ օբյեկիվ գնահատական տա, այլ ադրբեջանցի ոստիկան է, որը ցանկացած օր կարող է տուգանել»:

 

Արա Ֆիդանյանն էլ ասաց,որ նման տեղեկություն չունեն և հորդորեց՝ եթե նման դեպք կա իրենց տեղեկացնեն.

«Եթե նման դեպք է տեղի ունեցել, պետք է համապարփակ ուսումնասիրության ենթարկել տվյալ հարցը, պետք է դրան իրավական գնահատական տրվի, որպեսզի հասկանանք՝ դրա իրավական հետևանքներ»,-ասաց փոխոստիկանպետը:

Քաղաքականություն