Ադրբեջանը նոր զորավարժություններ է սկսել Լաչինում

Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում: Այս մասին գրում է eadaily.com-ы՝ հղում տալով այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը: 

 

Նշվում է, որ հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվում են կապի և տեղանքում կողմնորոշվելու տարատեսակ միջոցների լայնամասշտաբ կիրառմամբ։ Զորավարժությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 19-ին:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Լաչինի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում։ Դրանք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին։

Քաղաքականություն

Պատահարներ