Բայրամովի նոր հայտարարությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի համար առաջնային է եղել «իր տարածքների ազատագրումն ու իր քաղաքացիների վերադարձն այդ տարածքներ, և հիմա Ադրբեջանն այդ ուղղությամբ գործուն քայեր է ձեռնարկում»։

 

Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ ունեցած ասուլիսին նա նաև ասել է, որ Ադրբեջանը կողմնակից է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Սակայն դրա համար հարկավոր է, որ կատարվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները»,- ասել է նախարար Բայրամովը։

 

Քաղաքականություն