Երեկ կորոնավարակից մահացել է 37 մարդ․ գրանցված դեպքերն՝ այսօր

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 284 237 դեպք, որոնցից 255 821-ը՝ առողջացած, 5842-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 պացիենտ:

 

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 910 201 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 12 933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1054 նոր դեպք: Ունենք 889 առողջացած, 37 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1235 է»:

Քաղաքականություն

Պատահարներ