ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիա չի սկսվել. Մհեր Գրիգորյանը՝ Փելա սարի՝ ադրբեջանական կողմին անցնելու լուրերի մասին

Տպավորությունը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիա, սխալ է. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կապանի Փելա սարի՝ ադրբեջանական կողմին անցնելու մասին լուրերին։ Նա հորդորել է հետևել պաշտոնականհաղորդագրություններին: 

 

«Որպեսզի խոսենք սահմանների մասին, նախևառաջ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան»,- ասել է փոխվարչապետը: 

 

Նա նշել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են. «Առանձին վերցրած գործընթացները որոշակի իրականացման տրամաբանություն կարող են ունենալ, բայց ընդհանուր մթնոլորտը պետք է լինի շատ ավելի լավը»: 

Քաղաքականություն

Պատահարներ