Օրվա լրահոս

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Գորիս համայնքում ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։

Նշենք ,որ հարուցված քրեական գործն առնչվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին։

Հիշեցնենք` Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համաձայն Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Այդ հիմնավորմամբ դատարանը խուզարկության թույլտվություն էր տվել` ընտրության օրը շտաբում խուզարկություն անցկացնելու համար։

Վերջին նորություններ