Ինչու՞ է Մուրադովն առավոտ շուտ գնացել ԱԱԾ

 «Հրապարակը» գրել է. 

«Ըստ ԱԱԾ մեր աղբյուրների՝ գերենալ Մուրադովը առավոտյան ժամը 9-ին գնացել է ԱԱԾ՝ Արմեն Աբազյանի 50-ամյակը շնորհավորելու։ Օրվա երկրորդ կեսին նա պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բաքու։ Գերիների վերադարձի մասին այս պահին վաղ է որևէ բան ասել, քանի որ անգամ նախնական պայմանավորվածություններ, ըստ մեր աղբյուրների, չկան։ 

Հիշեցնենք, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև այս տարվա սեպտեմբերի սկիզբ, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց մասնակցում է Արցախի հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին։ 

Նշենք, որ մինչ այս պահը Հայաստանին չի հաջողվել որևէ գերի վերադարձնել առանց Մուրադովի մասնակցության։ Թերևս դրանով է պայմանավորված երեկ համացանցում գերիների վերադարձի մասին տարածված խոսակցությունները․ հերթական անգամ ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ Մուրադովը գերի կբերի, իսկ իրենք դրա ֆոնին իրենց փիառը կապահովեն»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ