Որ երկիրներ մեկնելու համար է պատվաստումը պարտադիր և որոնք են ընդունում ՊՇՌ թեստի պատասխանը․ Mediahub

Կորոնավիրուսի համավարակը լուրջ փոփոխություններ է մտցրել զբոսաշրջության ոլորտում։ Եթե նախկինում ՀՀ քաղաքացիները կարողանում էին մուտքի վիզա ստանալու դեպքում ազատ մեկնել ցանկացած երկիր, ապա այժմ ստիպված են հարմարվել նաև կորոնավիրուսի պարդադրած պայմաններին։


 

MediaHub.am-ը ներկայացնում է համավարակով պայմանավորված օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների՝ այլ պետություններ մուտքի և ելքի պայմանները։


 

Ռուսաստանի Դաշնություն


 

Հայաստանից Ռուսաստան մեկնելու համար պատվաստված լինելը պարտադիր չէ։ Մեկնել ցանկացողները պետք է ներկայացնեն «Ճանապարհորդություն առանց COVID-19-ի» բջջային հավելվածում արտացոլված իրենց կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական պատասխանը։ Այսինքն՝ Ռուսաստան ժամանելուց ոչ շուտ, քան 3 օրացուցային օր առաջ անհրաժեշտ է կատարել COVID-19-ի թեստը՝ ՊՇՌ մեթոդով և, եթե արդյունքը բացասական է, ապա դիմողի երկրում ստանալ ռուսերեն կամ անգլերեն տեղեկանք:


 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ


 

ԱՄՆ չեն կարող մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք պլանավորած ճամփորդությանը նախորդած 14 օրվա ընթացքում գտնվել են, թեկուզ տարանցիկ, հետևյալ երկրներից որևէ մեկում․ Շենգենյան գոտու երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իրանի ԻՀ, Չինաստան, Բրազիլիա, Հրվ. Աֆրիկա։


 

ԱՄՆ մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերում պետք է ներառել թռիչքից մինչև 3 օրացույցային օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի, վերջին 90 օրվա ընթացքում COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ տեղեկանքներ:


 

Վերոնշյալ տեղեկանքները պարտադիր են 2 տարեկանից բարձր բոլոր (ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացի) ուղևորների համար, դրանք ստուգվում և հաստատում են ավիաուղիները՝ թռիչքից առաջ: Տեղեկանքի բացակայության, ինչպես նաև COVID-19 թեստի դրական պատասխանի պարագայում ուղևորը չի կարող մեկնել:


 

Վրաստան 

Չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել, եթե սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։


 

Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո, սակայն, 72 ժամվա ընթացքում քաղաքացին Վրաստանի տարածքում պարտադիր պետք է հանձնի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ևս մեկ ՊՇՌ թեստ, հակառակ դեպքումնախատեսված է տուգանք 2000 վրացական լարիի չափով (մոտ 290 000 դրամ):


 

Պատվաստանյութի երկու դեղաչափը ստացած ՀՀ քաղաքացիները ևս Վրաստան մուտք գործելուց առաջ պետք է ներկայացնեն 72 ժամում հաձնած թեստի բացասական պատասխան։Նշենք, որ այդ դեպքումնրանք ազատվում են Վրաստանում ևս մեկՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունից։


 

ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերն ընդունելի ենՎրաստանում։


 

Իրանի Իսլամական Հանրապետություն


 

Իրանի միայն օդային սահմանն է բաց ՀՀ քաղաքացիների համար։ Հայաստանից հարևան երկիր մեկնելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն 96 ժամ վաղեմության COVID-19-ի բացասական արդյունքով թեստ։ Պատվաստված լինելու պարտադիրպայման չկա։


 

Եգիպտոս


 

Եգիպտոս ժամանող հայաստանցիները պետք է ունենան վարակակիր չլինելու մասին տեղեկանքի բնօրինակը (ՊՇՌ թեստի բացասական պատասխան)՝ տրված ոչ ուշ, քան երկիր մեկնելուց 72 ժամ առաջ։ Մինչև 6 տարեկան երեխաներից ՊՇՌ թեստի հանձնումը չի պահանջվում։


 

Շարմ էլ Շեյխ, Թաբա, Հուրգադա և Մարսա Ալամ քաղաքների օդանավակայաններ ուղիղ չվերթովժամանող հայաստանցիները ՊՇՌ տեղեկանքի բացակայության պարագայում կարող են հանձնել թեստ Եգիպտոսի օդանավակայանում (30 ԱՄՆ դոլար)։ Այնուհետև հիշյալ օտարերկրացիները մեկուսացվում են իրենց ամրագրած հյուրանոցային սենյակներում մինչևՊՇՌ թեստի բացասական պատասխանի ստացումը։ ՊՇՌ տեղեկանքը պետք է լինի լրացված անգլերեն կամ արաբերեն, թեստի տեսակը պետք է լինի «RT-PCR»․


 

Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharma, Sinovac, Sputnik պատվաստանյութեր ստացած քաղաքացիները կարող են Եգիպտոս մեկնել պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։ Johnson & Johnson պատվաստանյութի պարագայում՝ առաջին չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։


 

Արաբական Միացյան Էմիրություններ (ԱՄԷ)


 

Դուբայ մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Մինչև 12 տարեկան երեխաները, ինչպես նաև միջին և ծանր աստիճանի հաշմանդամություն ունեցողներն ազատված են վերոհիշյալ պահանջից:


 

Հունաստան Հունաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել փաստաթուղթ՝ վերջին 72 ժամվա ընթացքում հավատարմագրված լաբորատորիայում կատարված COVID-19-ի՝ ՊՇՌ, բացասական արդյունքի մասին կամ փաստաթուղթ` վերջին 48 ժամվա ընթացքում կատարված անտիգենների էքսպրես թեստի բացասական արդյունքի մասին, (բացառությամբ մինչև 12 տարեկաներեխաները)։


 

Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում այն քաղաքացիների համար, որոնք ավարտել են պատվաստման փուլերը (այսինքն՝ վերջին պատվաստումից անցել է 14 օր՝ կախված պահանջվող չափաբաժիններից) և ունեն պատվաստման վկայագիր:


 

Ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer BioNtech, Moderna, Astra Zeneca/Oxford, Novavax, Johnson + Johnson/Janssen, Sinovac Biotech, Gamaleya (Sputnik), Cansino Biologics, Sinopharm:


 

Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում այն քաղաքացիների համար, որոնք վերջին 2-9 ամիսների ընթացքում COVID-19-ի դրական արդյունք են ունեցել և դրա վերաբերյալ համատասխան տեղեկանք ունեն։ Շարունակելի

Քաղաքականություն

Պատահարներ