ՊՆ-ն՝ զորամասերում սուր շնչառական հիվանդությունների սրացմն և բանակում պատվաստման գործընթացի մասին

Համացանցում և մամուլում տեղեկություն է տարածվում, որ, զինվորականների հաղորդմամբ հատկապես դիրքապահների շրջանում նկատվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների սրացում։ Նրանցից մի քանիսը խնդրել են հարց հղել, թե թե ինչո՞ւ բանակում COVID-19 ի ու սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ չեն իրականացվում։
 

Auroranews-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ զինված ուժերում սեզոնային գրիպի և այլ սուր շնչառական վարակների գրանցման ակտիվ տեմպ չկա։ Ինչ վերաբերում է պատվաստմանը՝ բանակում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումներ իրականացվում են։ Պատվաստման գործընթացն իրականացվում է ինտենսիվ կերպով։ ՊՆ-ից հավելեցին նաև, որ Զինված ուժերում պատվաստման ցուցանիշներն ավելի բարձր են, քան քաղաքացիական հանրության շրջանում։

Քաղաքականություն

Պատահարներ