Օրվա լրահոս

Ռուսաստանը պատրաստ է պահպանել Իրանի հետ ռազմական համագործակցության դինամիկ ու բազմակողմանի բնույթը: Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ հանդիպմանը, գրում է rg.ru-ն:

«Մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ և բազմակողմանի: Դրա վառ հաստատումը միջազգային ահաբեկչության դեմ մեր համատեղ համատեղ պայքարն է: Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը` մեր հարաբերությունների զարգացման թափը պահպանելու համար», - ասել է Շոյգուն: 

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը և Իրանն ակտիվորեն հակազդում են Սիրիայում միջազգային ահաբեկչությանը:

Ռուս նախարարը հիշեցրել է նաև իրանցի գեներալին, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչություններն ունեն համատեղ գործունեության հարուստ ծրագիր 2021 թվականին և առաջարկել է քննարկել ռազմական ոլորտում համագործակցության առավել նշանակալի խնդիրները:

Վերջին նորություններ