ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ «Աշտարակ կաթ» ընկերության բեռնատար «Գազել»-ում. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում «Գազել» մակնիշի բեռնատար է այրվում։ 

Auroranews-ը ստացել է կադրեր, որտեղ երևում է այրվող մեքենան։

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները իրեց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում տեղադրված կրակմարիչները։  

 

Վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Հարություն Մուրադյանը այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

Աավտոմեքենան պատկանում է «Աշտարակ կաթ» ընկերությանը։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ