Ուժգին երկրաշարժ՝ Հունաստանի և Թուրքիայի ափերի մերձակայքում

Հոկտեմբերի 19-ին 6,3 մագնիտւդով երկրաշարժ է գանցվել Հունաստանի ափի մոտ: Այդ մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

 

Էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզու Իրակլիոն քաղաքից (բնակչությունը շուրջ 137 հազար) 308 կիլոմետր դեպի արեւելք:

Օջախն ընկած է եղել 60 կիլոմետր խորության վրա: Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է երկրի հարավում 6 մագնիտուդով երկրաշարժի մասին:

Վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում 36 կիլոմետր խորությունում՝ Անթալիայի նահանգի Կաշ քաղաքից 190 կիլոմետր հեռավորության վրա:

Տուժածների եւ ավերումների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ