Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի իշխանությունները երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք են ներկայացրել նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ Վրաստան մուտք գործելուց հետո: Այժմ նա բանտարկված է, որտեղ հացադուլ է հայտարարել:

Քաղաքականություն

Պատահարներ