Դավթաշենի կամրջի տակից դուրս է բերվել քաղաքացու դին․ ԱԻՆ-ը մանրամնասներ է հայտնում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ դի է նկատվում։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կամրջի տակից դուրս են բերել քաղաքացու դին (Ա․ Պ․, ծնված 1967 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքականություն

Պատահարներ