ՆԱՏՕ-ն պատասխանել է Ռուսաստանից հնչող՝ հնարավոր պատերազմի մասին սպառնալիքներին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող խանգարել Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցությանը: Նրա խոսքով՝ այդ մասին որոշումը կընդունեն Կիևն ու միության մասնակից-երկրները:

 

«Ոչ մի այլ երկիր իրավունք չունի խառնվել, քանի որ Ուկրաինան անկախ և ինքնուրույն պետություն է»,- ընդգծել է նա, փոխանցում է Московский Комсомолец-ը:

Ավելի վաղ ներկայացրել էինք ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները՝ այս հարցի վերաբերյալ:

Քաղաքականություն