ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար
Auroranews-ը ստացել է տեսակադրեր, որոնցում երևում է շաբաթ երեկոյան մայրաքաղաք Երևանում Պարեկային ծառայության աշխատակցի և վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
Ինչպես պարզ է դառնում տեսակադրերում՝ ոստիկանը, որը կանգնեցրել է ուղևոր տեղափոխող վարորդին, վերջինիցս պահանջում է վարորդական վկայականը ներկայացնել և նշում է, որ վերջինս դիմակ չի դրել:
Վարորդը չի ներկայացնում փաստաթղթերը և պահանջում ներկայացնել իրեն կանգնեցնելու պատճառը՝ ճանապարհային երթևեկության ինչ կանոն է խախտել, և ինչու իրենք՝ ոստիկանները չեն կրում դիմակ:
Ըստ ոստիկանի՝ վարորդը չի կրել դիմակ, ինչպես նաև ամրակապված չի եղել, սակայն ինքը՝ վարորդը պնդում է, որ ամրագոտին գցված է եղել, և ինքն ամեն ինչ նկարել է:
Հատկանշական է, որ երբ վարորդը նշում է, որ ամրակապված է եղել, ոստիկանը հակադարձում է՝ ասելով, որ ուղևորը ամրագոտին գցած չի եղել:
Նմանատիպ հոդվածներ
Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. Shamshyan. com
Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Թաթարստանում շենքի պայթյունի կադրերը. կա զոհ
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում երևում է Թաթարստանի Նաբերեժնիե Չելնիi բնակելի շենքում գազի պայթյունը: Հիշե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթարստանում շենքի պայթյունից հետո փլատակներից դուրս են բերվել բնակիչներ. մանրամասներ
Թաթարստանում 70-ամյա թոշակառուն, որի բնակարանում ենթադրաբար տեղի է ունեցել պայթյունը, ողջ-ողջ դուրս է բերվել փլատակներից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնբասում առաջին անգամ կիրառվել է թուրքական հարվածային Bayraktar TB2
Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ օգտագործել են Bayraktar TB2 թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը...