Բաչկովը աշխարհի առաջնությունում կմենամարտի ադրբեջանցու հետ

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։

 

Հասանովը 1/32 եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:

Բաչկով-Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին:

Քաղաքականություն

Պատահարներ