Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հայր կդառնա

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և վերջինիս ընտրյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակ կունենան:
 

Ֆուտբոլիստի ընտրյալը հղիության 12-րդ շաբաթում է։ Կրիշտիանուն հաստատող լուսանկար է հրապարակել սոցցանցում։

 

36-ամյա ֆուտբոլիստն արդեն չորս երեխա ունի։ 2010 թվականի հունիսին Ռոնալդուի ավագ որդին՝ Կրիշտիանու կրտսերը, ծնվել է փոխնակ մորից։
2017 թվականի հունիսի 8-ին մեկ այլ փոխնակ մայր նրա համար երկվորյակ  է լույս աշխարհ բերել՝ դուստր Եվային և որդի Մատեոյին: Արդեն նոյեմբերի 12-ին լույս աշխարհ է եկել Կրիշտիանուի և Ջորջինայի դուստրը՝ Ալանա Մարտինը։
 

Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում խփած գոլերի համաշխարհային ռեկորդակիր է (115 գոլ): Օգոստոսին Կրիշտիանուն «Յուվենտուսից» վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 9 պաշտոնական խաղում արդեն 6 գոլ է խփել։

Քաղաքականություն

Պատահարներ