Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթանակ տարավ. բռնցքամարտի ԱԱ

Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած երկրորդ հայ բռնցքամարտիկը՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ևս հաղթանակ տոնեց: Նա բացահայտ առավելություն ուներ Մալին ներկայացնող Բաթիլ Աբդուլ Քարիմի նկատմամբ, որին երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց և մրցավարը դադարեցրեց մենամարտը:
 

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հաղթանակ էր տարել նաև 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Իր առաջին մենամարտում նա առավելության էր հասել Թայվանը ներկայացնող Լի Յու Հունգի նկատմամբ:
 

Այսօր ավելի ուշ ռինգ դուրս կգա 71 կգ քաշային Արման Դարչինյանը, որի առաջին մրցակիցը ղրղզ մարզիկ Ռուստամբեկ Նուրադինն է:

Քաղաքականություն