Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց

Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց Թայլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանին: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։ 

 

Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին Բաչկովին: Երկրորդ ռաունդում մրցավարները միաձայն առավելություն տվեցին թայլանդցի բռնցքամարիկին, իսկ 3-րդ ռաունդում վճռորոշ եղավ կողային մրցավարներից մեկի որոշումը, ինչի արդյունքում 3:2 հաշվով հաղթանակը շնորհվեց Թայլանդի ներկայացուցչին: Մարտից հետո Բաչկովը ցույց տվեց, որ զարմացած է մրցավարների որոշումից: 

 

Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Չալոյանը հաղթանակ էր տարել ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի հավաքականի առաջին մեդալը:

Քաղաքականություն