Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. հերթում՝ ադրբեջանցու հետ մենամարտն է

Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի հավաքականի առաջին մեդալը:

 

Դավիթ Չալոյանը Աշխարհի առաջնությունում ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

 

«1/4 եզրափակիչում մեր մարզիկը կամային հաղթանակ տոնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ։ Առաջին ռաունդում զիջելով 5։0 հաշվով երկրորդ ու երրորդ ռաունդերում մեր մարզիկը իսկական քամբեք արեց ու մրցակցից պոկեց հաղթանակը։ Ի դեպ գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում»,- նշվում է ֆեդերացիայի Facebook-յան էջում։

 

Կիսաեզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաեւը:

 

Այսօր ռինգ դուրս կգա և կիսաեզրափակիչի համար կպայքարի նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

Հայաստանի ներկայացուցիչներից ԱԱ-ում պայքարի մեջ են միայն Չալոյանն ու Բաչկովը:

Քաղաքականություն

Պատահարներ