Պուտինը ցանկցել է, որ Ռուսաստանը լինի Արևմտյան Եվրոպայի մաս. ինչ է գրում The Guardian-ը

Վլադիմիր Պուտինը իր կառավարման տարիների սկզբում ցանկանում էր, որ Ռուսաստանը միանա ՆԱՏՕ-ին, բայց միևնույն ժամանակ չէր ցանկանում, որ իր երկիրն անցներ դիմումների սովորական գործընթացով և հերթ կանգներ «շատ անկարևոր երկրների հետ»:
Ինչպես գրում է The Guardian-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը, որը կառույցը ղեկավարել է 1999-2003 թթ.:

Նա մանրամասնել է, որ «Պուտինն իր հետ հենց առաջին հանդիպման ժամանակ հասկացրել է, որ ցանկանում է, որ Ռուսաստանը լինի Արևմտյան Եվրոպայի մաս»:
«Նրանք ցանկանում էին լինել այն ապահով, կայուն, բարգավաճ Արևմուտքի մի մասը, որից այդ ժամանակ Ռուսաստանը բացակայում էր», - ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ վերհիշելով Պուտինի հետ վաղ հանդիպումը:
«Պուտինն ասաց. «Ե՞րբ եք մեզ հրավիրելու ՆԱՏՕ-ին միանալու», և ասացի. «Դե, մենք մարդկանց չենք հրավիրում միանալ ՆԱՏՕ-ին, նրանք դիմում են ՆԱՏՕ-ին միանալու համար»: Եվ նա ասաց. «Դե, մենք հերթ չենք կանգնում շատ երկրների հետ, որոնք նշանակություն չունեն»,-պատմել է Ռոբերտսոնը:

Քաղաքականություն

Պատահարներ