ԵՂԱՆԱԿ. Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 

Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով: 

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են,  Երեւանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ: 

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +16+18։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +9+14, 

Կոտայքի լեռներում գիշերը 0-5, ցերեկը՝ +9+11, 

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝+12+14, 

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,   

Լոռիում գիշերը՝ -2+3,  ցերեկը՝ +11+15,   

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,    

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7+10,  

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +15+17, 

Արարատում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+19,   

Արմավիրում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19,   

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+10, 

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19, 

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+20,    

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+11, 

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+19։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ