Օրվա լրահոս

ՌԴ պաշտպանության նախարարությունը, խոսելով Սև ծովում ԱՄՆ-ի զորավարժությունների մասին, հայտարարել է, որ ակնհայտ է Դոնբասում էսկալացիայի դեպքում ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրումը:

«Հաշվի առնելով այն, որ, բացի ամերիկյան ռազմածովային ուժերից, պլանավորվում է վարժանքներում տակտիկական, պարեկային և ռազմավարական օդուժի, ինչպես նաև Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զինված ուժերի զորակազմերի գործարկում, ակնհայտ է հարավ-արևելքում Կիևի կողմից ուժային լուծում նախապատրաստելու դեպքում ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ նման գործողություններն ապակայունացնող գործոն են հանդիսանում Սևծովյան տարածաշրջանում և որ «դրանց նպատակներից մեկը Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է»:

Վերջին նորություններ