ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում քրգործ է հարուցվել Խաբիբ Նուրմագոմեդովի եղբոր դեմ՝ «ոստիկանին վազեցնելու» պատճառով

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի եղբոր՝ մարզիկ Ուսման Նուրմագոմեդովի դեմ՝ Դաղստանում ոստիկանի հետ կապված միջադեպի պատճառով: 

 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Ուսման Նուրմագոմեդովը և նրա ընկերը ձերբակալվել են Շերեմետևո օդանավակայանում։

 

Միջադեպը գրանցվել է Մախաչկալայում: Համացանցում հրապարակվել է նաև տեսանյութ, որում Ուսման Նուրմագոմեդովին ու իր ընկերներին, որոնք մեքենայում են, կանգնեցնում է ճանապարհային ոստիկանը, սակայն, վերջիններս, ըստ կադրերի, չենթարկվելով իրավապահի հրահանգներին, մեքենայով հետընթաց են անում և շարունակում ճանապարհը՝ «վազեցնելով ոստիկանին»:

Քաղաքականություն

Պատահարներ