ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Հայաստանի տարածքում կատարարվողի մասին

Միջազգային հանրությունը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ իրադրության հետագա սրումից՝ ձեռնամուխ լինելով առարկայական բանակցություններին։

Երեքշաբթի երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը ռուսական TACC գործակալության հարցմանն ի պատասխան նշել է․ - «Մենք տեսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկությունները։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ գտնելով այն բոլոր հարցերի համապարփակ լուծումը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ղարաբաղյան հիմնախնդրին»։

 

Քաղաքականություն

Պատահարներ