Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը 5-րդ անգամ կարողացավ պաշտպանել WBA-ի վարկածով իր չեմպիոնական տիտղոսը

Կիևում ACCO International արենայում կայացել է թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը ուկրաինացի անպարտելի չեմպիոն Արտյոմ Դալաքյանի (21-0, 15 նոկաուտ) և պանամացի Լուիս Կոնսեպսիոնի (39-9, 28 նոկաուտ) միջև: Դալաքյանը 9-րդ ռաունդում Կոնսեպսիոնի թիմին ստիպել է դադարեցնել մենամարտը ՝ պաշտպանելով տիտղոսը։ 

Դալաքյանը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է ռինգ և անմիջապես ցուցադրել վստահ բռնցքամարտ։ 

5-րդ ռաունդում Դալաքյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել պանամացուն, սակայն Կոնսեպսիոն, միևնույն է, շարունակել է մենամարտը։ Սակայն արդեն 9-րդ ռաունդում WBA-ի ժամանակավոր չեմպիոնի թիմը խնդրել է մրցավարին դադարեցնել մենամարտը: 

Դալլաքյանը 5-րդ անգամ կարողացավ պաշտպանել իր չեմպիոնական տիտղոսը։ Նա չեմպիոնական գոտի է ստացել ամերիկացի Բրայան Վիլորիայի նկատմամբ 2018 թվականի փետրվարի 24-ին տարած հաղթանակից հետո։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ