Շախմատ. Հայաստանը ջախջախել է Սերբիային

Սլովենիայում անցկացվող շախմատի՝ տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակ տարավ Սերբիայի նկատմամբ։ 
Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի։ 

Այս հաղթանակի շնորհիվ մեր ընտրանին վաստակեց 12 միավոր և այժմ առաջատարների թվում է։ 
Հայաստանի կանանց հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Լիտվայի հետ։ Միակ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը։ Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Աննա Սարգսյանը պարտվեց։ 
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի այսօր` նոյեմբերի 21-ին։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ