Հայտնի է, թե հետախուզական ծառայություններն ինչպես են լրտեսել iPhone-ի օգտատերերին

Apple-ը դատական ​​հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության դեմ՝ մեղադրելով iPhone-ի օգտատերերին լրտեսելու ծրագրեր մշակելու համար՝ գրում է BBC-ն։

 

Կորպորացիան մտադիր է դատարանի միջոցով ամբողջական արգելանք կիրառել NSO-ի դեմ ցանկացած ծրագրային արտադրանքի, ծառայությունների կամ Apple սարքերի օգտագործման նկատմամբ:

 

Ամռանը լրագրողները պարզեցին, որ առնվազն 10 երկրի գաղտնի ծառայություն քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին լրտեսելու համար օգտագործել է NSO Group-ի մշակած Pegasus ծրագիրը։

 

NSO Group-ը հերքել է մեղադրանքները և վստահեցրել, որ իր ծրագիրը նախատեսված է հանցագործների և ահաբեկիչների դեմ պայքարի համար ու տրամադրվել է միայն մարդու իրավունքները հարգող պետություններին:

 

Pegasus ծրագիրը բացահայտվել է 17 հրատարակությունների, այդ թվում՝ Washington Post, Guardian և Le Monde թերթերի անցկացրած՝ տեղեկատվության արտահոսքի դեպքերի համատեղ հետաքննության ընթացքում:

Pegasus-ը ստեղծել է NCA Group ընկերությունը, որը 2010-ին հիմնադրել են երկու իսրայելցիներ: Այն տեղակայված է Թել Ավիվի արվարձանում։

Ընկերությունն ամբողջ աշխարհում հետախուզական ծառայություններին, իրավապահ մարմիններին և զինվորականներին ծրագիր է մատակարարել 2016 թվականից:

Քաղաքականություն

Պատահարներ