Օրվա լրահոս

Աշտարակի բժշկական կենտրոնի դիահերձարանում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները։ Բժշկական կենտրոնի եւ նույն տարածքում  սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության միջեւ առաջացած անհամաձայնությունը ոչ սանիտարական պատկեր է ստեղծել դիահերձարանում։ Գրում է Ա1+-ը: 

«Բժշկական կենտրոնը որոշում է, որ դուռը պետք է փակվի և այդտեղ պատ դրվի, և դա իրագործվում է ինչ եղանակով, երեկոյան մութ ժամի որոշում են, որ էտ պատը պետքա շարվի և դիահերձարանը , որտեղ նաև կան դիակներ՝ կին տղամարդ,  իրար կողք, որը կանոնների խախտում է»․ Նշում է «Սգո եւ հուղարկավորությունների բյուրո» ՍՊԸ-ի փաստաբան Նելլի Պապյանը։

Բժշական  կենտրոնի  իրավաբան Կարեն Ղոնյանը մեզ հետ զրույցում  նշեց։

«Հակասանիտարական վիճակ չի եղել ու հիմա էլ չկա, շինարարությունը կազմակերպելուց հետո միակ խնդիրը սառնարանի խնդիրն է, հիմա եղանակը մեզ օգնում է ու մինչև եղանակի տաքանալը սառնարանի հարցն էլ կլուծեն իրենք, որ այդ խնդիրը չունենանք»

Ընկերության շահերը ներկայացնող մյուս փաստաբան Ալինա Ավետիսյանը ուղիղ կասկածներ ունի, որ բժշկական տնօրենի կողմից փորձ է արվում բիզնեսը խլել։

Երկու կողմերից ոստիկանություն ներկայացվել են հաղորդումներ։ 

Վերջին նորություններ