Ուժեղ մառախուղի պատճառով Հայաստան-Նորվեգիա հանդիպումը ընդհատվել է 69-րդ րոպեին

Նոյեմբերի 30-ին կայացավ Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը:

 

Ուժեղ մառախուղի պատճառով հանդիպումն ընդհատվեց 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր:

 

Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշում կայացրեցին վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:

Քաղաքականություն