Օրվա լրահոս

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո, փոխանցում է Sputnik-ը: 
ՖԻԴԵ–ի կայքում հայ շախմատիստի տվյալները փոխվել են. նա արդեն ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան: 
Լևոն Արոնյանը 2771 միավորով 8-րդ տեղն է զբաղեցնում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: 
Հիշեցնենք` Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը դեռ մարտին ասել էր, որ որոշել է տեղափոխվել ԱՄՆ: Նա նշել էր, որ իր որոշման պատճառը պետության զրոյական վերաբերմունքն է։ Գրոսմայստերի կարծիքով՝ հեռանալը թույլ կտա իրացնել իր շախմատային ներուժը։

Վերջին նորություններ