Ավտովթար Գեղարքունիքում. 23–ամյա վարորդը 07-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ,  23-ամյա Փայլակ Դ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  1-ն կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով վարորդ Փայլակ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:   

Քաղաքականություն

Պատահարներ