ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վորոնեժի ՌՕ ակադեմիայի կուրսանտները լրտեսական քար են ստեղծել

Վորոնեժի Ռազմաօդային ուժերի ակադեմիայի կուրսանտները հորինել են լրտեսական քար։ Քարի մեջ տեղադրված են տեսախցիկ և խոսափող։ Ակտիվացված է շարժման սենսորով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

 

Նշվում է, որ «կուրսանտների գիտական ​​ղեկավարը «դիտորդական ռոբոտացված համալիրի գաղափարը Սիրիայից է բերել», իսկ զինված ուժերում նման քարի անալոգային տարբերակը չկա: 

 

«Երբ շարժման սենսորից ազդանշան է գործարկվում, քարը կենդանանում է»,- նշվում է հրապարակման մեջ: Հաղորդվում է, որ այն ունի տեսախցիկ և միկրոֆոն: Սարքը կարող է տեսանկարահանել մոտ 15 ժամ: 

Քաղաքականություն