Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Sputnik Արմենիա

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ): Գրում է Sputnik Արմենիա

Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։

Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։

Auroramews-ը այս րոպեներին փորձում է  մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից ու ԱԱԾ–ից։

Քաղաքականություն