Արևի լրիվ խավարում տեղի կունենա այսօր

Արեւի լրիվ խավարում տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, հայտնում է GazetaRu-ն։ 


Այս օրը Արևի լրիվ խավարում տեղի կունենա առավելագույն փուլով = 1.037, Մոսկվայի ժամանակով ժամը 10։34-ին։ 


«Խավարումը կտեւի 1 րոպե 54 վայրկյան եւ կանցնի լուսնային ստվերի նեղ շերտով Անտարկտիդայի տարածքով»,-ասվում է Մոսկվայի պլանետարիումի հաղորդագրության մեջ։ 


Բարենպաստ եղանակային պայմաններում խավարման մասնակի փուլերը հնարավոր կլինի դիտել Անտարկտիդայում, Նամիբիայում, Հարավային Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների հարավային ջրերում։

Քաղաքականություն

Պատահարներ