ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվա-Ստամբուլ չվերթի ուղևորուհին բղավել է ինքնաթիռում ու հարվածել ոստիկանին

 «Վնուկովո» օդանավակայանում բերման են ենթարկել Մոսկվա-Ստամբուլ չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկին։Կնոջ ոչ պատշաճ պահվածքի պատճառով օդանավն ուշացումով է մեկնել Թուրքիա։ REN TV Telegram–ալիքում հրապարակված տեսագրությունում երևում է, թե ինչպես է կինը բղավում ոստիկանի վրա։ 
Ականատեսների խոսքով՝ բորտուղեկցորդուհին ու ոստիկանը փորձել են հանգստացնել ուղևորուհուն, սակայն կինը բռունցքներով հարձակվել է իրավապահի վրա։

Քաղաքականություն

Պատահարներ