Օրվա լրահոս

Հարյուրավոր քաղաքացիներ երթ են անում Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով. դեմ են «կանաչ անձնագրերի» համակարգի ներդրման համակարգին: Այն Վրաստանում օրենքի ուժ է ստացել դեկտեմբերի 1-ին: 

 

Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.

• Հյուրանոցներ և կացության այլ վայրեր
• Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների)
• Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
• Սպա և ֆիթնես կենտրոններ
• Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ

*«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

• Ամբողջությամբ պատվաստված է
• Ունի ՊՇՌ թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ)
• Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ)
• Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19): 
 

Վերջին նորություններ