Հայազգի մարզիկը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտին

Դեկտեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած մրցման ժամանակ ամերիկաբնակ մեր hայրենակից, «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանը նվաճել է MMA վարկածով կարատեի աշխարհի չեմպիոնի գոտին։ Մարզիկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել իր մարտից և մրցանակաբաշխության արարողությունից։

Նշենք, որ ECF գերծանր քաշային կարգում Էդգար Սողոմոնյանը մրցել է Մեթյու Ֆոլքների հետ։ Մարտը 15 վայրկյան է տևել` մեր մարզիկը գետնին է տապալել մրցակցին և 15 վայրկյան անց հաղթել նրան։ Մարզիկի պարգևատրման ժամանակ հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։ Էդգարը հարթակ է բարձրացել իր ընկերոջ` Արմեն Ավետիսյանի լուսանկարով շապիկով` իր հաղթանակը նվիրելով երիտասարդ հասակում կյանքից հեռացած ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն Արմեն Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ ամռանն իր հերթական հաղթանակը գրանցելով՝ Էդգար Սողոմոնյանն այն նվիրել էր 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին և հայկական բանակի բոլոր զինվորներին, այդ թվում իր երկու որդիներին։

Քաղաքականություն