Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը

Սեմերու հրաբուխը, որը գտնվում է Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում, շաբաթ օրը ակտիվացել է և սկսել է ծխի ու մոխրի տաք ամպեր ժայթքել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությունը։

 

Հրաբխի ակտիվության աճը գրանցվել է տեղական ժամանակով մոտավորապես 15:20-ին։ Արևելյան Յավայում աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալության ղեկավարը հրաբխի ստորոտին մոտ բնակվող քաղաքացիներին կոչ է արել տարհանվել։

 

Այս պահին հայտնի է, որ Սեմերու հրաբխի ժայթքման պատճառով զոհվել է 13 մարդ։ Ավելի քան 40 մարդ հոսպիտալացվել է այրվածքներով։ Տեղի բնակիչների խոսքով՝ կղզում արտակարգ իրավիճակի ահազանգման համակարգը չի աշխատել, ուստի շատերը չեն հասցրել լքել իրենց տները։
 

 

Քաղաքականություն

Պատահարներ