Նկարել է քվեաթերթիկն ու բերման ենթարկվել

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։ Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Քաղաքականություն

Պատահարներ