ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. մասնակցել է քաղաքացիների 42.48 տոկոսը

Ժամը 20։00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվեցին ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը և սկսվեց ձայների հաշվարկը։ Ժամը 20։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցությամբ աչքի է ընկնում Լոռու մարզի Թումանյան համայնքը, որտեղ ընտրողների 69.78 տոկոսն է մասնակցել քվեարկությանը։ Ամենապասիվ մասնակցությունն Արմավիր քաղաքում է, որտեղ գրանցվել է մասնակցության 20.73 տոկոս։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում.

Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին համայնքներում, 

Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներում,

Արմավիրի մարզի Արաքս, Վաղարշապատ, Փարաքար, Խոյ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան համայնքներում, 

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս քաղաքներում,

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Թումանյան, Փամբակ քաղաքներում,

Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում,

Շիրակի մարզ Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյանհամայնքներում,

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքներում,

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։

Քաղաքականություն

Պատահարներ