Վարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. վստահ եմ մեր հաղթանակի վրա. Դիանա Գասպարյան

Վստահ եմ մեր հաղթանակի վրա։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Նրա խոսքով իրենք ամեն ինչ արել են, որ առողջ ընտրապայքար լինի, բայց հակառակորդների կողմից հակաքարոզչության դեպքեր տեսել ենք։

«Անգամ այսօր էլ տեսնում ենք խախտման դեպքեր։ Թեկնածու ունենք, որ իր նկարով մեքենա է կանգնեցրել ընտրատեղամասերից մեկի դիմաց։ Ահազանգել ենք ոստիկանություն։ Ամեն դեպքում վստահ եմ, որ էջմիածնեցին կատարելու է ճիշտ ընտրություն և գնահատելու է կատարված աշխատանքը»,-ասաց Դիանա Գասպարյանը։

Վերջինս ընտրություններին մասնակցության պասիվությունը պայմանավորեց եղանակային պայմանների հետ և հույս հայտնեց, որ օրվա երկրորդ կեսին ակտիվացում կունենան։

Հարցին, թե ինչպես շտկվեցին իր հարաբերությունները ՀՀ վարչապետի հետ, Դիանա Գասպարյանն ասաց.

«Մեր հարաբերությունները երբեք խաթարված չեն եղել։ Փայլուն փոխհարաբերություններ ունենք մեր առաջնորդի հետ, երբևէ ոչ մի խնդիր չի եղել։ Վարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել։ Երբևէ չի էլ քննարկվել այլ թեկնածուի հարցը»,-նշեց Դիանա Գասպարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ